Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուշադիր ենք պարենային անվտանգության հարցում»

Մարտ 24,2010 00:00

\"\"Հայաստանում պարենային անվտանգությունը մեծ ուշադրության կենտրոնում է: Երեկվա ասուլիսում հավաստիացրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ մասնավորապես ընդգծելով, որ դրա համար հիմք հանդիսացավ վրաց-օսական հակամարտությունը. «Դրա հետ կապված՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում պետական ռեզերվի կայացմանը, կուտակվող ապրանքների տեսականու, դրա պահպանման ու թարմացման խնդիրներին, պետք է խրախուսենք նաեւ ներքին գյուղատնտեսական ապրանքներ արտադրողին»:

Պարոն Մինասյանի համոզմամբ, պետք է տարբեր մեթոդներ կիրառել, որ տեղական արտադրողներն ավելի մեծ տեսականի արտադրեն, քան սպառման համար պահանջարկն է. «Ցավոք, մեր գյուղատնտեսության հնարավորություններն այնպիսին չեն, որ կարողանանք արտադրել այն չափաքանակներով, որ մեր սպառողն օգտագործում է, բայց ցանկացած նոր ծավալի ապահովում ապահովում է մեր պարենային անվտանգությունը»: Նախորդ շաբաթ Քիշնեւում Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների կազմակերպության շրջանակներում կազմակերպված համաժողովին մասնակցելու ընթացքում էլ պարոն Մինասյանը հասկացել է, որ պարենային անվտանգության ոլորտում հայաստանյան չափորոշիչները, խնդրի իրավական կողմը բավականին ներդաշնակ են եվրոպական սկզբունքներին եւ այս առումով, կարծես թե, Հայաստանը խնդիրներ չունի: Պարոն Մինասյանի խոսքով, գնաճի առումով բավականին լուրջ ցուցանիշներ ունեն. «ԱՊՀ երկրների շարքում, գնաճի առումով, Հայաստանը մշտապես եղել է վերջին տեղերում, բայց այս անգամ մենք ունենք բացասական գնաճի ցուցանիշ, առաջին երկու ամիսների ընթացքում ունենք 2%-ի գնաճ, իսկ 12 ամիսների կտրվածքով ունենք 8,2%-ի գնաճ, սա իսկապես բարձր ցուցանիշ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել