«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ լրագրողներին ասել է. «Ներկա դրությամբ հայոց իշխանությունը բովանդակային հրաժարականի մեջ է:
Ինքը հրաժարվել է թե՛ մեր իրավունքներից, թե՛ մեր հայրենիքի նկատմամբ իրավունքի պաշտպանությունից, թե՛ սահմանադրական իր պարտականությունից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Նաեւ հավելել է. «Բոլոր նախագահների նկատմամբ ես եղել եմ ընդդիմություն, բայց մինչեւ հիմա ոչ մեկն այս մակարդակի չի հարվածել սեփական շահը: Եվ ժամանակն է, որ հայելու մեջ նայեն եւ հասկանան, որ ժամանակակից աշխարհում մեր ներքին վարքը ուղղակիորեն կապված է արտաքին խնդիրների իրացման մեր ներուժի հետ: Եվ հակառակը»: