Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը կարծում է, թե Պոկլոննայա լեռան վրա տեղ կգտնվի տարբեր կոնֆեսիաների պաշտամունքային հաստատությունների համար: «Դա նորմալ է. թե բուդդայական աղոթավայր կլինի, թե հայկական մատուռ եւ թե կաթոլիկ եկեղեցի»,- ասել է Ա. Կուզմինը: Նրա ձեւակերպմամբ՝ «Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կռվել են տարբեր կոնֆեսիաների մարդիկ: Վետերանների թիվը գնալով նվազում է, սակայն մնում են նրանց թոռները, ծոռները: Հարկավոր է, որ նրանցից յուրաքանչյուրը, գալով Պոկլոննայա լեռ՝ հարգելու նախնիների հիշատակը, կարողանա մոմ վառել»:
Ներկայումս Մոսկվայում՝ Պոկլոննայա լեռան վրա, կառուցված է ուղղափառ եկեղեցի, սինագոգ եւ մզկիթ: