Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԴԵՄ

Մարտ 23,2010 00:00

Վճռական «ոչ» ասել օրինականացված մանկասպանությանը. ահա «Ռուսաստանն առանց հղիության արհեստական ընդհատման -2010» ակցիայի նպատակը, որը տեղի կունենա պետերբուրգյան «Հավատի այբուբեն` Օմեգա» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ակցիային իր օրհնությունն է տվել Ռուս ուղղափառ եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի նախագահ, ավագ երեց Վսեւոլոդ Չապլինը:  Ակցիան նվիրված է Մանուկների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին:
Ակցիային մասնակցությունը կարտահայտվի քաղաքի փողոցներում հղիության արհեստական ընդհատումների դեմ տպագիր նյութերի բաժանմամբ, արտոնված պիկետներով, չծնված երեխաների պաշտպանության թեմայի շուրջ զրույցներով եւ այլ միջոցառումներով: Միջոցառումներն անցկացնելիս մասնակիցներին խնդրվում է հեռու մնալ քաղաքական լոզունգներց եւ հակաօրինական գործողություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել