Ռուսաստանի «Պառլամենտսկայա գազետայի» թղթակցի հետ ունեցած զրույցում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մասին այսպես է արտահայտվել Ռուսաստանի ընտրանու նախկին կիսապաշտպան Դմիտրի Ալենիչեւը: Նրա խոսքերով, Հայաստանի թիմը կարող է «B» խմբում, որտեղ ընդգրկված են Ռուսաստանը, Իռլանդիան, Սլովակիան, Մակեդոնիան, մենք եւ Անդորրան, միջամտել «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլ մտնելու համար մղվելիք պայքարին:
«Խումբը շատ հավասար է, բացի Անդորրայից,- ասել է Ալենիչեւը:- Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան եւ Մակեդոնիան հավասարապես ի վիճակի են հավակնել առաջին տեղին: Շանսեր ունի նաեւ իր նկրտումները չթաքցնող Հայաստանը, որն ընդունակ է տխրեցնել յուրաքանչյուր մրցակցի»: