Ֆրանսիայի Նիս քաղաքում աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող արագ եւ «կույր» շախմատների «Amber» ավանդական՝ 19-րդ գերմրցաշարում Լեւոն Արոնյանին չի հաջողվում էականորեն բարելավել դիրքերը: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը «կույր» շախմատում 3,0 միավորով իններորդն է, իսկ արագ շախմատում՝ ութերորդը (4,0 միավորով): Այս ֆոնի վրա, թերեւս, հայաստանցի մարզասերներին կարող է սփոփել այն, որ Արոնյանը 6-րդ տուրում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին:
Երեկ մրցաշարում երկրորդ հանգստյան օրն էր: Այսօր՝ իններորդ տուրում Արոնյանը խաղում է Պոնոմարյովի, Հաշիմովը՝ Իվանչուկի, Կրամնիկը՝ Սվիդլերի, Գելֆանդը՝ Կարյակինի, Գրիշչուկը՝ Սմիթսի, Դոմինգեսը՝ Կարլսենի հետ:
«Amber»-ի գումարային աղյուսակն ութերորդ տուրից հետո այսպիսի տեսք ունի:
1. Վասիլի Իվանչուկ 11,0միավոր
2. Մագնուս Կարլսեն 10,0
3. Բորիս Գելֆանդ 9,5
4. Վլադիմիր Կրամնիկ 9,5
5. Ալեքսանդր Գրիշչուկ 9,0
6. Սերգեյ Կարյակին 9,0
7. Վուղար Հաշիմով 8,5
8. Պյոտր Սվիդլեր 8,5
9. Լեւոն Արոնյան 7,0
10. Ռուսլան Պոնոմարյով 6,5
11. Յան Սմիթս 4,0
12. Լենյեր Դոմինգես 3,5: