Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Մարտ 23,2010 00:00

Երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որ կազմակերպել էին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն ու Բրիտանական դեսպանատունը: Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց օսկարակիր «Դքսուհի» ֆիլմը: Ավանդաբար՝ փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը:
Փառատոնին, որ կտեւի մինչեւ մարտի 26-ը, կցուցադրվի բրիտանական արտադրության՝ բազմաթիվ մրցանակների արժանացած 6 ֆիլմ, որից մեկին՝ «Արյունոտ կիրակիին» կհաջորդի քննարկումը՝ ֆիլմի համապրոդյուսեր, Միացյալ Թագավորությունից ժամանած հատուկ հյուր Դան Մալանի հետ: Փառատոնի օրերին «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրի շրջանակում կկազմակերպվեն ցուցադրություններ եւ քննարկումներ նաեւ Վանաձորում: Երեւանում ֆիլմերի ցուցադրությունները կլինեն ժամը 18-ին՝ անգլերեն, իսկ 20-ին՝ ռուսերեն կամ հայերեն ենթագրերով: Ինչ վերաբերում է «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագրին, այն միտված Է ֆիլմերի միջոցով քննարկման դաշտ ստեղծել կրոնական, էթնիկ կամ սեռային կոնֆլիկտների խնդիրների շուրջ՝ լայն հանրությանը ներկայացնելով ցուցադրվող ֆիլմերի հիմնախնդիրները: Բրիտանական խորհրդի «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել