Մարտի 22-ին Լատվիայի Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող կառավարության 4 նախարարներ հրաժարական են ներկայացրել: APA-ի մատուցմամբ, իրենց պաշտոններից հրաժարվել են Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկստինիշը, արդարադատության նախարար Մարեք Սեգլինշը, առողջապահության նախարար Բայբա Ռոզենտալն ու կրոնական զարգացման գործերով նախարար Էդգար Զալանսը:
Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ թվով հինգերորդ նախարարը՝ մշակույթի նախարար Ինտ Դալդերիսը (նկարում), հրաժարվել է պաշտոնանկ լինել: Նա որոշել է դուրս գալ Ժողովրդական կուսակցությունից եւ մնալ կառավարությունում՝ որպես անկուսակցական նախարար:
Չորս նախարարների հրաժարականներին նախորդել էր Ժողովրդական կուսակցության՝ ընդդիմության ճամբար անցնելու որոշումը: Այդ քայլը կուսակցությունը բացատրել է երկրի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականության հետ անհամաձայնությամբ: Ժողովրդական կուսակցության՝ իշխանական կոալիցիայից դուրս գալուց հետո Լատվիայի կառավարությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնության աջակցությունից: