Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Մարտ 23,2010 00:00

Կիպրոսի ուղղափառ եկեղեցու սպասավոր արքեպիսկոպոս Խրիզոստո 2-րդը 1974թ. ի վեր առաջին անգամ այցելել է կղզու թուրքական հատվածում գտնվող մենաստան: Վկայակոչելով AFP-ն՝ APA-ն փոխանցում է, թե Անդրեյ առաքյալի մենաստանը, որը գտնվում է Կարպասի թերակղզում, Կիպրոսի հունական հատվածի ուղղափառ հավատացյալների ամենահին սրբավայրն է: Իր այցից առաջ արքեպիսկոպոսը  նամակով դիմել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ թույլտվություն խնդրելով վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ սկսել ոչ միայն այս մենաստանում, այլեւ՝ թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգություն հանդիսացող այլ օբյեկտներում: Բացի այդ, Խրիզոստո 2-րդը նախատեսում է ապրիլի 16-19-ը այցելել Թուրքիա եւ այդ երկրի կառավարության ղեկավարին հանձնել 520 այն եկեղեցիների ցանկը, որոնք անհապաղ բարենորոգման կարիք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել