Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման կատարեց իր նախընտրական եւս մի խոստումը

Մարտ 23,2010 00:00

\"\"ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կիրակի օրը վերջնականապես հավանության արժանացրեց նախագահ Բարաք Օբամայի՝ առողջապահության համակարգում առաջարկած մեծամասշտաբ բարեփոխումները, որոնցով ընդլայնվում եւ առողջապահական ապահովագրությունը տարածվում է գրեթե բոլոր, այդ թվում՝ սոցիալապես անապահով ամերիկացիների վրա: «Reuters»-ի մատուցմամբ, սա վերջին 40 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում ամենաարմատական բարեփոխումների օրինագիծն է: Բարաք Օբամայի ստորագրելուց հետո Սենատում ընդունված օրինագիծը կդառնա գործող օրենք, որի համաձայն, բժշկական ապահովագրությունը հասանելի կդառնա եւս 32 միլիոն ամերիկացիների համար, իսկ հարուստ ամերիկացիների համար այն լրացուցիչ հարկային բեռ կավելացնի: Բացի այդ, նոր օրենքով ապահովագրական ընկերություններին կարգելվի հրաժարվել արդեն հիվանդացած մարդկանց ապահովագրելուց:
Վերլուծաբանների կարծիքով, Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունը վերջ է դրել դեմոկրատների եւ հանրապետականների քաղաքական պայքարին եւ հանգեցրել է Օբամայի վարկանիշի անկմանը: Հանրապետականներ եւ թվով 34 դեմոկրատներ դեմ են քվեարկել օրինագծին: 
Հանրապետականները եւ օրինագծի մյուս ընդդիմախոսները համարում են, որ առողջապահության ոլորտում Օբամայի նախընտրական խոստում հանդիսացող բարեփոխումները երկրի բյուջեի համար կարժենան 940 մլրդ դոլար, որ ընդունված օրինագիծը նաեւ միջամտություն է առողջապահական ինդուստրիայի եւ ապահովագրական ընկերությունների գործունեությանը եւ հանգեցնելու է ծախսերի, բյուջեի դեֆիցիտի մեծացմանն ու հիվանդների համար ընտրության հնարավորության  կրճատմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել