Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախկին ահաբեկիչները համագործակցում են կառավարության հետ

Մարտ 23,2010 00:00

Աֆղանստանում իր մեծությամբ թվով երկրորդ  ռազմականացված խմբավորման՝ «Հեզբ ի-Իսլամի» («Աֆղանստանի իսլամական կուսակցություն») ներկայացուցիչները հանդիպել են այդ երկրի նախագահի հետ՝ խաղաղ բանակցությունների ծրագիրը քննարկելու համար:
BBC-ն հիշեցնում է, որ այս կուսակցությունը համարվում է  մարդկային բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական ակտերի համար պատասխանատու խմբավորում: Գրոհայինների այս կուսակցությունը Քաբուլում խաղաղ կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել երկրի նախագահ Համիդ Քարզային: Ծրագիրը բաղկացած է 15 կետից, որի կետերից մեկով պայմաններ են նախատեսվում արդեն այս տարվա հուլիսին օտարերկրյա զորքերը Աֆղանստանից դուրս բերելու համար: Ու թեեւ բանակցությունները նախնական բնույթ էին կրում, այդուհանդերձ, դրանք առաջինն էին, որ հաստատում էին Քարզայի եւ Իսլամական կուսակցության միջեւ շփումների փաստը: «Հեզբ ի -Իսլամի» պատվիրակությունը գլխավորել է Գուլբեդդին Հեքմաթիյարը, որին 2003թ. Վաշինգտոնը ներառել էր «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող միջազգային ամենավտանգավոր  ահաբեկիչների ցանկում:
Նախկինում Իսլամական կուսակցության գրոհայինները թալիբների հետ միասին պայքարում էին աֆղանական կառավարության զորքերի եւ ՆԱՏՕ-ի միջազգային համակազմի դեմ, բայց 2007թ. մարտին Հեքմաթիյարը հայտարարել էր Աֆղանստանի կառավարության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել