Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

Մարտ 23,2010 00:00

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Այն ժամանակ, երբ Հայաստանում օր օրի ավելանում են ազգակործան տարատեսակ աղանդները, վերանում բազմաթիվ բարոյական արժեքներ, մեղմ ասած՝ տեղին չէ դեմ խոսել եկեղեցու կառուցմանը:   Ավելին, ամենեւին էլ վատ չէր լինի, եթե  բազմաթիվ այլ «էլիտար» կառույցների փոխարեն Երեւանի կենտրոնում վեր խոյացած լինեին հոյակերտ եկեղեցիներ՝ իբրեւ հայ ազգի աստվածասիրության  առհավատչյա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել