Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ

Մարտ 23,2010 00:00

Մենք՝ հայերս, երբեմն դժգոհ ենք մեր դիրքից, պայմաններից եւ, այնուամենայնիվ, գոհ ենք մեր խելքից: Հպարտությամբ պետք է նշեմ, որ  հայերիս մեջ շատ են մեծ գիտնականները, որոնք ոչ միայն ազգի հպարտությունը կարող են լինել, այլ նաեւ երկրագնդի բնակիչների: Իշխանավորներից շատերը, գումարների մոլուցքով տարված, վեր են դասել անօրինությունը հոգեւոր եւ բարոյական արժեքներից եւ գերի դարձած անձնական շահերին՝ մոռացել ազգի, ժողովրդի շահերը: Ի տարբերություն այն ազգերի, որոնց բնությունը պարգեւել է հանքային հանածոներ,  ի հպարտություն մեր ազգի, մեզ շնորհել է խելքով: Ցավոք, չեմ կարող չնշել այն մարդկանց, որոնց, արդյոք, կարելի՞ է այդպես կոչել՝ «մարդ»: Ամեն կերպ խոչընդոտում են խելացի մարդկանց, տոգորված չարությամբ եւ նախանձով՝ թույլ չեն տալիս, որ խելացի մարդիկ իրենց գիտելիքները ներդնեն երկրի հզորացմանն ու բարգավաճմանը: «Հայապաշտների դաշինքը» ի հայտ է հանում մարդկանց, որոնք  պարտակվել եւ թաքցվել են չար ուժերի կողմից: Վստահ ենք՝ այդ գիտնականների գիտելիքները մեծ գումարներ կարող են բերել  մեր աղքատիկ երկրին եւ շատ կարճ ժամանակում կարող է մեր երկիրը հավասարվել շատ եվրոպական երկրների: Այսօր մեր ազգաբնակչությունը կարիք ունի հոգեւոր եւ բարոյական արժեքների դաստիարակության, որի ջատագովն է «Հայապաշտների դաշինքը», բայց, ցավոք, միայն «Հայապաշտների դաշինքը» ոչինչ չի կարող անել, եթե իշխանավորներն ու ազգաբնակչությունը չհամագործակցեն: Մեր համագործակցությունը կհզորացնի մեր երկիրը եւ մենք ամբողջ երկրով կկանգնեք մեր երկրի ամեն մի քաղաքացու կողքին, մենք վստահ ենք՝ կհասնենք նրան, որ ամեն պանդուխտ իր թիկունքին կզգա իր պետության շունչը, անկախ նրանից՝ թե նա որտեղ է եւ ինչ իրավիճակի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել