Լրահոս
Օրվա լրահոսը

Արծիվները՝ Գյումրի հասան սխալներով

Մարտ 23,2010 00:00

Այս տարվա հունվարի 29-ին՝ Երեւանում «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ կազմակերպությունը վերանվանվում եւ վերագրանցվում է՝ «Հայոց արծիվներ», բայց նպատակները մնում են նույնը, ինչ վերջին 7 տարում՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակ-հասարակություն կապի ամրապնդում: Այս հայտարարությունից հետո՝ մոտ 50 օրում հիմնվել է «Հայոց արծիվների» 52 մասնաճյուղ՝ 37 գյուղում եւ 15 քաղաքում: Այսօր Հայաստանում կա մոտ 8000 հայոց արծիվ:
Անցած շաբաթավերջին «Հայոց արծիվները» հասել են Գյումրի՝ Շիրակի մարզկենտրոնում կազմակերպության մասնաճյուղ է բացվել: Շիրակի մարզպետարանը այս իրադարձությունը իսկական տոն է անվանել, սակայն այս մասին տեղեկատվությունը առնվազն տոնական չէ: Մեջբերում ենք բառացի. «Ուղիղ 50 օր առաջ, 2010 թվականի հունվարի 27-ին, Հայոց բանակի 18-րդ տարելիցի նախորեին «Հայոց Արծիվներ» երիտասարդական, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը  պաշտոնապես գրանցում ստացավ»: Բանակի 18-ամյակը ուրախ առիթ է, տոն, իսկ տոնը տարեդարձ է ունենում: Տարելիցը տխուր առիթների հերթական տարին լրանալն է, օրինակ՝ մահվան, երկրաշարժի, որեւէ այլ աղետի: Քիչ հավանական է, որ Շիրակի մարզպետարանում բանակի ծննդյան օրը տխուր եւ վատ իրադարձություն համարեն:
«Նախօրե» բառն էլ կլոր օ-ով է գրվում. սա ածանցավոր բառ է. արմատը օր բառն է: Օրինակ՝ միջօրե, օրըստօրե եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել