ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Վարդան Մարաշլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալ:
Վարդան Մարաշլյանի կենսագրականը կամ այլ մանրամասներ չեն ներկայացվել: Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցած տարի մեզ հետ զրույցում ասել էր, որ նախարարության ամենամեծ խնդիրը Սփյուռքին ոչ լրիվ տիրապետելն է: «Մենք սփյուռքագետներ չունենք, նախարարության աշխատողները սփյուռքագետներ չեն, աշխատանքի ընթացքում պետք է սովորեն, եւ դա թերություն է» («Առավոտ», 26.09.2009՝ «Եկել է պահը համախմբվելու»):