ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին: Երկօրյա նիստի ժամանակ նա ներկայացրել է ՀՀ առաջարկները՝ կապված ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության հետ:
Այցի ընթացքում պարոն Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. Վոյտովի հետ: Մարտի 19-ին ստորագրվել է «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիր, որի նպատակն է աջակցել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը: Համաձայնագրով կողմերը նախատեսում են անցկացնել համատեղ մրցույթներ՝ Հայաստանի եւ Բելառուսի գիտնականների խմբերի համատեղ իրականացվող նախաձեռնողական գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման եւ համատեղ գիտական միջոցառումների ֆինանսավորման նպատակով: