Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԴԱԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Մարտ 23,2010 00:00

ԱՄՆ-ում բնակվող լրագրող Նաիրի Բադալյանը երեկ «Ուրբաթ» ակումբում տեղեկացրեց, որ դիմել է դատարան՝ 3 հայցով: Նա առաջինով բողոքարկում է «Հոկտեմբերի 27»-ի գործով վարույթն իրականացնող մարմնի անգործությունը, 2-րդ հայցով, որպես հանցագործության զոհ, պահանջում է պետական բյուջեից իրեն 10 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցել եւ ՀՀ նախագահից, գլխավոր դատախազից, ոստիկանապետից ու զինվորական ոստիկանապետից էլ պահանջում է, որպեսզի նրանք պաշտոնապես ներողություն խնդրեն: «Իմ իրավունքների նկատմամբ խախտումը կատարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե ՀՀ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել