Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուլգուլյանը դեռ դատարաններում է

Մարտ 23,2010 00:00

Նախկին գործարար Պարույր Գուլգուլյանի մասին հայաստանյան մամուլի հրապարակումները կարող են Գինեսի գրքում հայտ ներկայացնելու առիթ դառնալ:

\"\"

Գուլգուլյանը դեռ դատարաններում է եւ պնդում է, որ 53 000 ԱՄՆ դոլարի չափով իրենից գումար են հափշտակել՝ հրազենի գործադրմամբ ու անչափահաս երեխաներին առեւանգելու, վաղամեռիկ քննիչի ստորագրությունը փոխելու միջոցով: Դատական անհաշիվ նիստերի ժամանակ տրվում են բարձրաստիճան պետական այրերի անուններ, նախկին դատախազ Վլադիմիր Գրիգորյանն է դատարան կանչվում իբրեւ վկա, սակայն սայլը տեղից չի շարժվում: Նախկին դատախազը, ընդ որում, կանչվեց դատարան, որպեսզի պատասխանի, թե ինչու 2002թ. ապրիլին կարճվեց քրեական այն գործը, որն առաջադրվել էր որոշակի անձանց նկատմամբ:
Փողոցում հայտնված Պ. Գուլգուլյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան ու ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Նա հայտնում է, որ իրեն նյութական վնաս են պատճառել նախկին համայնքապետ Արարատ Խրիմյանն ու նրա բարեկամ Սամվել Կարախանյանը: Այս վեճի հետ կապված՝ պարոն Գուլգուլյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների հետ, սակայն, ինչպես տեղեկացնում է Հանրային խորհրդին. «ներկայացրածս փաստարկները չեն կարողանում հերքել՝ ստիպված լռում են: Իսկ ընդունել ինձ, դեռ չի նշանակում հարցի լուծում: Ես լռելու մտադրություն չունեմ, որովհետեւ գիտեմ, որ մարդ հարգանքի է արժանանում ոչ թե ահաբեկումով ու փողով, այլ՝ իր գործով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել