Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՆՏԱԽՏԸ ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ

Մարտ 23,2010 00:00

Տավուշի մարզում, մարտի 18-ի դրությամբ, աֆրիկյան ժանտախտից 220 գլուխ խոզ է սատկել, ինչի պատճառով մարզում անասունների կարանտին է հայտարարվել: Նշենք, որ վարակի աղբյուրը հայտնաբերվել է Տավուշի մարզի 5 գյուղերում: Մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են մարզային եւ գյուղական համայնքների ղեկավար ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է զբաղվի վարակված խոզերի հաշվառմամբ, ինչպես նաեւ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելով: News.am-ի փոխանցմամբ, այդ միջոցառումների շրջանակներում ոստիկանության հատուկ ջոկատները, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային եւ անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչները Լոռու մարզ տանող ճանապարհին կարանտինային կետեր են բացել: Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերին տեղափոխում են բնակչությունից հեռու՝ առանձին տարածքներ, որտեղ եւ անարյուն ոչնչացնում են: Թեեւ մարզում խստացվել է խոզի մսի առեւտրի նկատմամբ հսկողությունը, այդուհանդերձ, բնակիչները շարունակում են խոզի մսի վաճառքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել