Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՋՐԻ ՈՐԱԿԸ

Մարտ 23,2010 00:00

Երեկ, Ջրի համաշխարհային օրվա առիթով, ջրի որակի թեմայով քննարկում էր կազմակերպվել: Անվտանգ խմելու ջուրը եւ համապատասխան ջրահեռացումը ծայրահեղ կարեւոր են չքավորության նվազեցման, կայուն զարգացման եւ հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու համար: Այս համոզմանն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Aysor.am-ի փոխանցմամբ, քննարկմանը ներկա «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային ցանցի հայաստանյան ներկայացուցիչ Արեւիկ Հովսեփյանը նշել է, որ մաքուր ջուրը կյանք է, եւ մեր կյանքը կախված է նրանից, թե մենք ինչպես կպահպանենք մեր ունեցած ջրի որակը:
Այս տարի Ջրի համաշխարհային օրվա նշանաբանը «Մաքուր ջուր՝ աշխարհի առողջության համար» կարգախոսն է: Ա. Հովսեփյանի տվյալներով, աշխարհում մոտ 1,1 մլրդ մարդ, բնակչության մոտ 17%-ը անվտանգ ջուր խմելու հնարավորություն չունի, եւ մոտ 2,6 մլրդ մարդ՝ աշխարհի բնակչության 40%-ը, զուրկ է խմելու ջրի մաքրման անհրաժեշտ ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել