Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ

Մարտ 23,2010 00:00

Այսօր վարչական դատարանի մոտ Թեղուտի պաշտպանության խումբը ակցիա եւ հացադուլ է անելու՝ հանուն արդարության վերականգնման:
Այդ օրը վարչական դատարանը լսելու է «Էկոդար» հասարակական կազմակերպության հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Ինչպես Թեղուտի պաշտպանությունը ստանձնած բնապահպաններն են նշում, հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ) ծրագրի հաստատմանը:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ խախտվել են օրենքներ:
Վարչական դատարանը երկու անգամ մերժել է այս հայցի քննությունը եւ վարույթ է ընդունել միայն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել