Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԵՆ

Մարտ 23,2010 00:00

Երեւանի բաժանորդների 90%-ն ունի 20-ժամյա ջրամատակարարում։ Այս մասին, ըստ tert.am-ի երեկ ասել է «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն՝ նշելով, որ կան նաեւ օրական 4 ժամ ջրամատակարարում ստացող գոտիներ, որոնց ուղղությամբ ընկերությունն աշխատանքներ է իրականացնում։ Ընկերությունն ամսական 400 ապօրինի ջրամիացման դեպք է հայտնաբերում։ 2009-ին «Երեւան Ջուրն» արտադրել է 307 մլն խմ ջուր, որից օգտագործվել է 55 մլն խմ-ն։ Մնացածը կազմել են կորուստները։ Օգտագործված 55 մլն խմ ջրից 2 մլն խմ-ն մատակարարվել է ցայտաղբյուրների միջոցով, որի դիմաց ընկերությունը վճարում չի ստացել, բայց այս տարի Երեւանի քաղաքապետարանի հետ կստորագրեն պայմանագիր, ըստ որի՝ ցայտաղբյուրների ջրի դիմաց քաղաքապետարանը կվճարի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել