Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՄՁ-ՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ԿՏԱՆ

Մարտ 23,2010 00:00

ՎԶԵԲ-ը շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար՝ «Ամերիաբանկին» տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ՝ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար: Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, որին հղում է անում Արմինֆոն, ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա «Ամերիաբանկին» շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինանսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը: «ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: «Ամերիաբանկին» տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից»,- ասաց ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրոուն: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկին» տրամադրեց եւս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում՝ աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ընդհանուր ակտիվներով «Ամերիաբանկը» հայաստանյան բանկային հատվածում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ աճի տեմպով գտնվում է առաջատար եռյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել