Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՌՆԵԼ ԵՆ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ

Մարտ 23,2010 00:00

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ «270 մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում» գործարքների մեկ տարվա իրականացնողը Սամվել Սիմոնյանն է:
Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Սիմոնյանը 2009թ. ապրիլից-դեկտեմբեր տարբեր ընկերությունների ապրանքներ է մատակարարել եւ ծառայություններ մատուցել՝ մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Սահակյանի կազմակերպմամբ: Հարկային տեսչություն  չեն ներկայացվել հաշվետվություններ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ. Ս. Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել նախատեսված հանցանքը կատարելու համար, իսկ Տ. Սահակյանին՝ որպես կազմակերպիչ: Երկուսն էլ կալանավորվել են: Հարկերից չարամտորեն խուսափելու համար նախատեսված է ազատազրկում՝ 5-10 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել