Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղե՞ր են տալիս

Մարտ 23,2010 00:00

\"\"Դրամը կարծես թե կրկին արժեւորվում է, համենայնդեպս, պաշտոնական տվյալները այդ միտումն են ցույց տալիս: Երեկ՝ մարտի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 399.18 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց, միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 398.99 դրամ: Այնինչ, Երեւանի առեւտրային բանկերից «Արմինֆո» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 402 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը՝ 542 դրամ՝ 1 եվրոյի դիմաց, իսկ ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 404 դրամ՝ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ՝ 1 եվրոյի դիմաց: Փոխարենը շարունակում են թանկանալ թանկարժեք մետաղները: Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 22.03.2010-28.03.2010թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով: Ոսկի՝ գնման գին՝ 13361.98 (+383.69), բացթողնման գին՝ 14523.89 (+417.05), արծաթ՝ գնման գին՝ 207.20 (+7.45), բացթողնման գին՝ 225.22 (+8.1), պլատին՝ գնման գին՝ 19429.19 (+866.59),  բացթողնման գին՝ 21118.68 (+941.94), պալադիում՝ գնման գին՝ 5628.25 (+235.58), բացթողնման գին՝ 6117.66 (+255.84):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել