Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր համաշխարհային ճգնաժա՞մ է սպասվում

Մարտ 23,2010 00:00

Զարգացած տնտեսություններով երկրները լրջորեն հայտնվել են պետական պարտքի խնդրի լուծման առջեւ, իսկ գոյություն ունեցող միջոցառումներից ձերբազատումը չի մոտեցնի դեֆիցիտի խելամիտ չափերին: Այս մասին, ըստ «Վզգլյադ» պարբերականի, որին մեջբերել է panorama.am կայքը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին: Լիպսկու կանխատեսումներով, G7 երկրներում՝ բացառությամբ Գերմանիայի եւ Կանադայի, 4 տարուց պետական պարտքը՝ ՀՆԱ–ի համեմատությամբ, կկազմի 100% եւ ավելի: «Արդեն այսօր արեւմուտքի առաջատար երկրների պետական պարտքը գտնվում է 1950 թ. մակարդակին, երբ երեւան եկան հետպատերազմյան բոլոր խնդիրները»,- նկատել է ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյան: «Պետական պարտքի մեծացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ արեւմուտքում ազգաբնակչության ծերացում է արձանագրվում, ինչն էլ առողջապահության եւ կենսաթոշակային համակարգերում նոր եւ խոշոր հատկացումներ է պահանջում»,- ասել է Ջ. Լիպսկին:
Վերլուծաբանները նկատում են, որ զարգացած երկրներում պարտքերի մեծացումը հետագայում կարող է հրահրել համաշխարհային նոր ճգնաժամ: Լիպսկու կարծիքով, նշված խնդիրը կարող է լուծվել կենսաթոշակային եւ առողջապահական համակարգերի բարեփոխումների, ինչպես նաեւ հարկերի դրույքաչափերի մեծացման շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել