Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍՏԵՔ «ՊԱՐԶԱԲԱՆԵՑԻՆ»

Մարտ 23,2010 00:00

Անցյալ ուրբաթ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ մարտի 17-ին Մ. Հերացու փողոցում տեղի ունեցած մահվան ելքով պատահարին: «Վրաերթ տեղի չի ունեցել, այլ պատահար: Վրաերթը դա այն է, երբ վարորդը խախտում է կատարում, արգելված ճանապարհով է գնում եւ ինչ-որ պատահար է լինում՝ վրաերթի է ենթարկում»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը երեկ հանդես եկավ «անհրաժեշտ պարզաբանմամբ», քանի որ կատարվածը «որոշ շրջանակներում տարաբնույթ շահարկումների առիթ է տվել: Մասնավորապես, վրաերթ հասկացության շուրջ ոչ իրավասու եւ ոչ մասնագիտական մեկնաբանություններ են արվել»: Ոստիկանությունը ակնարկելով «որոշ շրջանակներից» մեկին՝ Գ. Սահակյանին պարզաբանում է. «Հետիոտնի վրաերթը ճանապարհատրանսպորտային պատահար է, որի դեպքում տրանսպորտային միջոցը հարվածում, դիպչում կամ անցնում է մարդու վրայով, կամ մարդն ինքն է ընդհարվում շարժվող տրանսպորտային միջոցին», հավելելով նաեւ, որ ՀՀ ոստիկանության պետի մամուլի քարտուղարը իրավաբան է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ստացել իրավագետի որակավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել