Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ

Մարտ 23,2010 00:00

\"\"

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի մասին երեկ հայտարարել է. «Ի՞նչ կարիք կա, որ նախկին իշխանավորը վերադառնա: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կդիմենք: Պետք չի, որ անընդհատ հուշեն՝ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, վարչապետ դառնա: Այսօր, կարծում եմ, ե՛ւ Հանրապետականը, ե՛ւ կոալիցիան բավարար ուժեր ունեն իրենց նախընտրական ծրագրերն իրականացնելու, եւ նոր մարդ պետք չի»: Ըստ «Panorama»-ի, պարոն Զոհրաբյանը
նաեւ ասել է. «Թողեք մի քիչ գոնե մարսենք մարտի 1-ը»: Իսկ շաբաթ օրը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, հակադարձելով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, հայտարարել է. «Մոռացե՞լ է Վարդան Օսկանյանը, որ իր վարած արտաքին քաղաքականության հետեւանքով էր, որ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային փուլից, թե՞ չի ընդունում կամ անընկալելի է Վարդան Օսկանյանի համար այն միտքը, երբ հնչում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որ Ղարաբաղը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին: Թե՞ այն միտքը, որ այդ գործընթացում միջնորդ երկրների կողմից ընդունելի դարձնել Ղարաբաղի մասնակցության հասկացությունը: Ճիշտն ասած՝ չէի ցանկանա հիասթափեցնել Վարդան Օսկանյանին, բայց կարծում եմ, որ նեղանձնական ցանկություններից ելնելով՝ կարիք չկա նման խնդիրներ բարձրացնել եւ ինտրիգների մեջ քաշել քաղաքական ուժերին: Ընդամենը կուզենայի ասել, որ, պարոն Օսկանյան, ավելի լավ կլինի հաշտվեք Ձեր կարգավիճակի հետ եւ հաճույք ստացեք դրանից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել