Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՐԱՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Մարտ 20,2010 00:00

Մարտի 23-25-ը Բեռլինում տեղի կունենա Microsoft-ի ամենամյա «Եվրոպական նորարար կրթության համաժողովը», որին կմասնակցեն ավելի քան 200 ուսուցիչներ՝ 40 եվրոպական երկրներից: Եվրոպական համաժողովին Հայաստանից կմասնակցեն ուսուցչուհիներ Անուշ Թորոսյանը, Վանաձորի թիվ 19 դպրոցից, եւ Սուսաննա Գալստյանը՝ «Անանիա Շիրակացի» ճեմարանից, ներկայացնելով կրթական գործընթացում իրենց կիրառած նորարար նախագծերը: Այս ուսուցչուհիների ուսումնական նախագծերը ճանաչվել էին լավագույնը 2009թ. դեկտեմբերի 16-ին «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության կողմից կազմակերպված եւ ՀՀ ԿԳՆ աջակցությամբ անցկացված «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին համաժողով-մրցույթի արդյունքում եւ շահել էին գլխավոր մրցանակը:
Եռօրյա այս համաժողովի ընթացքում Եվրոպայի նորարար ուսուցիչները հնարավորություն կունենան նորարար կրթական եւ ուսումնական ռազմավարության թեմայի շուրջ քննարկումներ ծավալել կրթական ոլորտի փորձագետների հետ: Միջոցառման նպատակներից է Եվրոպայի նորարար ուսուցիչների միջեւ կապ հաստատելը, փորձի փոխանակումը:
Ամենավերջում կընտրվեն մրցույթին ներկայացված Եվրոպայի լավագույն նորարար նախագծերը: Հարկ է նշել, որ Հայաստանն առաջին անգամ է նախագծեր ներկայացնում եվրոպական մրցույթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել