«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարեց. «Առաջիկայում խելամիտ կլինի քննարկել գների թանկացման խնդիրը ե՛ւ կոալիցիայում, ե՛ւ կառավարությունում, որովհետեւ այն մտահոգիչ է բոլորիս համար, որովհետեւ որպես ՀՀ քաղաքացի՝ աշխատավարձի բարձրացում չենք ունենում, թանկացումներն էլ բոլորիս է հարված: Այնպես որ, խելամիտ կլինի քննարկել եւ հասկանալ՝ ինչ պետք է անել, որ նպաստենք գոնե այն սոցիալապես անապահով շերտին, ովքեր նպաստների հույսին են»: