«Դժվար է վիճել մարդկանց հետ, որոնց քաղաքական պատկերացումները ձեւավորվում են «Սեւանի ձկնորսներ» եւ «Զանգեզուր» կինոնկարների հիման վրա: Էդքան տարիներ լինելով Անդրանիկ Մարգարյանի շքախմբի անդամ` այդպես էլ չսովորեցին, թե որն է Դաշնակցության դերն այս երկրում»,- երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ըստ ամենայնի, այս խոսքերով պարոն Հովհաննիսյանը ուղղել էր Հանրապետական Գագիկ Մելիքյանին, ով վերջերս Դաշնակցությանը հիշեցրել էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը: