Սպորտը գեղեցիկ է պայքարի թեժությամբ, մարզումների ընթացքում հնարքների կատարման վարպետությունը հղկելու համար գործադրվող տաժանակիր աշխատանքով, հաջողության հասնելիս՝ մարզիկի զգացմունքայնության ժայթքման անկաշկանդ ցուցադրումով: Վերջապես, սպորտը գեղեցիկ է ներդաշնակության ու շարժման մեջ:
Այս ամենը
հեռուստացույցի առջեւ նստած մարզասերներին բազմաթիվ անգամ ըմբոշխնելու հնարավորություն
ընձեռում են պայքարի այս կամ այն դրվագի դանդաղեցված կրկնողությունները:
Իսկ ժամանակակից լուսանկարչական տեխնիկան այնքան է առաջ գնացել, որ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը վայրկյանում մինչեւ 11 կադր է նկարում: Եվ հենց այստեղ էլ հաճախ ֆիքսվում են այնպիսի կադրեր, որոնց, բացի «անհարմար» ակնթարթներից,
այլ անուն չես տա: