Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրպագուները չեն օգնի Դիրրելին

Մարտ 20,2010 00:00

Այսպես է արտահայտվել Արթուր Աբրահամը մարտի 27-ին կայանալիք Անդրե Դիրրելի հետ մարտի մասին: «Ես տարված եմ Ամերիկա վերադառնալու առիթով: Մենք Կալիֆոռնիայում գերազանց ճամբար ունեինք, որից հետո մարզումներս շարունակել եմ Բեռլինում: Ամերիկան հրաշալի երկիր է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում այնտեղ վերադառնալուն: Մեկ շաբաթ կունենամ Դիրրելի հետ մարտին տեղում նախապատրաստվելու համար: Անդրեն հույսը կարող է դնել միայն երկրպագուների աջակցության վրա: Բայց դա նրան չի փրկի: Ռինգում մենք երկուսով ենք լինելու: 2008-ին էլ Էդիսոն Միրանդայի հետ հանդիպումը կայացավ Ֆլորիդայում: Բայց ես նրան նոկաուտի ենթարկեցի չորրորդ ռաունդում»,-  մեկնելուց առաջ հայտարարել է Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել