Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիսում Արոնյանի գործերը լավ չեն ընթանում

Մարտ 20,2010 00:00

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող արագ եւ «կույր» շախմատի «Amber» գերմրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանը շարունակում է խիստ անհաջող հանդես գալ: Հինգերորդ տուրում նա կրկին պարտություն կրեց՝ 0:2 «չոր» հաշվով զիջելով Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան): Արոնյանը եւ արագ (2,0 միավորով), եւ «կույր» (1,5) մրցաշարերում ընթանում է իր համար անսովոր 10-րդ հորիզոնականում: Նա նույն դիրքն է զբաղեցնում նաեւ գումարային մրցաշարային աղյուսակում: Իսկ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ուկրաինացի վետերան Վասիլի Իվանչուկը:
1. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 7,5
2. Բորիս Գելֆանդ (Իսրայել)  7,0
3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 7,0
4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 6,0
5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 5,5
6. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 5,5
7. Վուղար Հաշիմով (Ադրբեջան) 5,0
8. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 4,5
9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 4,5
10 Լեւոն Արոնյան (Հայաստան)  3,5
11. Յան Սմիթս (Նիդեռլանդներ) 2,0
12. Լենյեր Դոմինգես (Կուբա)  2,0
Երեկ կայացավ վեցերորդ տուրը: Արոնյանը խաղում էր Հաշիմովի, Իվանչուկը՝ Պոնոմարյովի, Սվիդլերը՝ Գրիշչուկի, Կարյակինը՝ Դոմինգեսի, Սմիթսը՝ Կրամնիկի եւ Կարլսենը՝ Գելֆանդի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել