Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբյանը աշխարհի գավաթի խաղարկությունում է

Մարտ 20,2010 00:00

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության եզրափակիչ տուրում անհաջողության մատնվելուց եւ մեդալներից զրկվելուց հետո՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը Ռիեկայում մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար կազմակերպված որակավորման մրցաշարին: Ցավոք, առաջին երկուսը չկարողացան հաղթահարել այդ արգելքը:
Մրցաշարը լուսաբանող ինտերնետային կայքէջերը, մասնավորապես՝ e3e5.com-ը,  պայքարի ավարտին տեղեկացրել էին, թե Հակոբյանը նույնպես պարտվել է (ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւին) ու զրկվել ուղեգրից: Սակայն երեկ նույն e3e5.com-ը, ներողություն խնդրելով թյուրիմացության համար, ուղղել է սխալը՝ տեղեկացնելով, որ Հակոբյանի եւ Զվյագինցեւի պայքարը հասել է մինչեւ «արմագեդոն», որում էլ սեւ խաղաքարերը բաժին հասած Վլադիմիրի մրցակիցն ընդունել է իր պարտությունը:
Այսպիսով, 2011-ին կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանն արդեն երկու մասնակից ունի՝ Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Իսկ մինչ այդ՝ լինելու են նոր մրցումներ, որոնց արդյունքներով մեր շախմատիստների թիվն աշխարհի գավաթի խաղարկությունում կարող է ավելանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել