Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ

Մարտ 20,2010 00:00

Իրանի առաջատար բարեփոխիչ եւ երկրի նախկին փոխնախագահ Հոսեին Մարաշին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության: Դատարանի որոշմամբ, նրան արգելվել է նաեւ վեց տարի զբաղվել քաղաքականությամբ: Նա նախկին նախագահ Խաթամիի օրոք եղել է կառավարության անդամ, իսկ վերջին ընտրությունների ժամանակ աջակցել է ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեին Մուսաֆիին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Մարաշին մեղավոր է ճանաչվել անցյալ տարի նախագահական ընտրությունների ժամանակ «Իսլամական Հանրապետության դեմ» քարոզչական նյութեր տարածելու մեղադրանքով: Նա կալանավորվել էր մարտի 18-ի երեկոյան: Դատարանի կայացրած վճռից հետո Մարաշին տեղափոխվել է Թեհրանի «Էվին» կոչվող խիստ ռեժիմի բանտ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին էլ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել երկրի մեկ այլ փոխնախագահ՝ Մոհամմադ Ալի Աբտահին, որին դատարանը մեղավոր է ճանաչել «իշխանությունների դեմ զանգվածային գործողություններին մարդկանց մասնակցություն սադրելուն առնչություններ ունենալու» մեջ: Ու թեեւ նախկին նախագահը դատարանում հայտարարել էր, թե զղջում է դրա համար, բայց դա նրան ազատազրկման դատավճռից զերծ չէր պահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել