Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Մարտ 20,2010 00:00

Ուրբաթ օրը Ուկրաինայի ազգային-հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները երկրի նախագահի նստավայրի դիմաց բողոքի պիկետ են կազմակերպել՝ պահանջելով թույլ չտալ Ռոման Շուխեւիչին եւ Ստեպան Բանդերային «Ուկրաինայի հերոսի» կոչումներ շնորհելու մասին նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրի չեղյալ հայտարարումը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ուկրաինացի իրավապահների ասելով, բողոքի ակցիային մասնակցել է մոտ 300 մարդ, իսկ կազմակերպիչների տվյալներով՝ դրանց թիվն ավելին է եղել եւ ակցիային մասնակցել են մոտ 16 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բողոքի պիկետի մասնակիցները պահանջել են նաեւ պահպանել Ուկրաինայի պետականության հիմնարար սկզբունքները, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ուկրաիներենի՝ որպես միակ պետական լեզվի կարգավիճակը եւ ապագայում թույլ չտալ ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությունը երկրի տարածքում: Նրանք նաեւ դժգոհություն են հայտնել Ուկրաինայի ՆԳ եւ կրթության նախարարների նոր նշանակումների առնչությամբ: Ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են Ուկրաինայի պետական եւ սեւ-կարմիր դրոշներ, նաեւ կարգախոսներ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ռուսիֆիկացիային՝ ոչ, անկախությանը՝ այո», «Երկրի մասնատմանը՝ ոչ», «Շուխեւիչն ու Բանդերան Ուկրաինայի հերոսներ են՝ եղել են, կան եւ կմնան», «ՌԴ Սեւծովյան նավատորմին՝ ոչ», «Հասարակությունը պահանջում է Մագիլեւի եւ Տաբաչնիկի հրաժարականները»:
Ի դեպ, արձագանքելով այս վերջին պահանջին՝ երկրի կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկն արդեն հայտարարել է, թե հրաժարական չի տա, եթե ուսանողներն անգամ հացադուլ հայտարարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել