Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՍՊԱՆԴ Է ԵՂԵԼ

Մարտ 20,2010 00:00

Կանադական Մոնրեալ քաղաքի գործարար թաղամասերից մեկում արյունալի սպանդ է տեղի ունեցել: Անհայտ մարդիկ ներխուժել են առեւտրի կենտրոններից մեկը եւ անկանոն կրակ բացել հաճախորդների վրա: AP գործակալության փոխանցմամբ, տեղի ունեցածի արդյունքում երկու մարդ զոհվել է եւ եւս երկուսը՝ վիրավորվել:
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն, առեւտրի այդ կենտրոնը մեծ համարում ունի հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: Կրակոցներ արձակելուց հետո հանցագործները փախուստի են դիմել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նրանք դեպքի վայրից ոչ հեռու գտել են չարագործների կեղծամները: Տեղի ունեցած միջադեպի շարժառիթների մասին ոչինչ հայտնի չէ, բայց վարկածներից մեկով դա կարող էր հանցավոր խմբավորումների միջեւ քրեական «ռազբորկաների» արդյունք լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել