Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում

Մարտ 20,2010 00:00

\"\"Աֆղանստանը վերստին ուզում է Ռուսաստանից ֆինանսական փոխհատուցում պահանջել խորհրդային զորքերի կողմից իր երկրի 10-ամյա զավթման դիմաց: Քաբուլի պաշտոնատար անձինք հաստատել են, որ խորհրդարանականների կողմից նման հարց է բարձրացվել եւ այն քննարկման առարկա է դառնալու խորհրդարանի ստորին պալատում: «Newsru»-ի մատուցմամբ, սա առաջին նման նախաձեռնությունը չէ: Այդպիսիք եղել են, բայց Աֆղանստանի կառավարությունը հրաժարվել է աջակցել դրան, քանի որ ժամանակակից Ռուսաստանի հետ ձգտել է ավելի սերտ համագործակցության, եւ բացի այդ էլ, նման պահանջները կոնկրետություն երբեք չեն պարունակել: Աֆղանցիները չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչի համար են ուզում փոխհատուցում ստանալ՝ օկուպացիայի արդյունքում երկրին հասցված ընդհանուր վնասի՞, թե՞ առանձին պատժիչ ակցիաների համար: Ի դեպ, աղբյուրի պնդմամբ, աֆղան օրենսդիրները հիմա էլ այդ հարցում հստակություն չեն մտցրել: Այդուհանդերձ, խորհրդարանական հանձնաժողովի անդամ Նադեր Նադերին զգուշացրել է, որ փոխհատուցման ցանկացած պահանջ կարող է հակասել վերջերս Աֆղանստանում ընդունված համաներման մասին օրենքին, որով նախկինում բռնության ակտեր իրականացրած ռազմական հրամանատարների անձեռնմխելիություն է նախատեսվում: Բացի այդ, Ռուսաստանը, որպես Վարկատուների փարիզյան ակումբի անդամ, մարտի 17-ին հայտարարել է Աֆղանստանի ունեցած բազմամիլիարդանոց պարտքը չեղյալ համարելու իր պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ 1979թ. դեկտեմբերի 27-ին խորհրդային զորքերը ներխուժել էին Աֆղանստան, որը հանգեցրել էր այդ երկրում քաղաքացիական պատերազմի, եւ որի արդյունքում մոտ 1,5 մլն աֆղանցի, մեծամասնությամբ խաղաղ բնակիչ էր զոհվել: 10-ամյա պատերազմի ընթացքում նաեւ 15 հազար խորհրդային զինվոր եւ մասնագետ էր զոհվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել