Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՐԶԵԼԵԿԸ, ՀԱՅԵՐՆ ՈՒ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ

Մարտ 20,2010 00:00

\"\"Անցյալ տարվանից Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը եւ շուրջ մեկ ամիս մեր երկրում կլինեն ֆրանկոֆոնյան օրեր: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աշխարհում կա Ֆրանկոֆոնիայի օր հասկացություն, բայց յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում միջոցառումներ անցկացնելու ժամանակահատվածը: Տիկին Մորզելեկը, հանդիպելով տարբեր դպրոցների տնօրեններին եւ ֆրանսերենի ուսուցիչներին, ուրախությամբ արձանագրում է, որ Հայաստանում հատուկ սեր, ջերմություն կա Ֆրանկոֆոնիայի, ֆրանսիական մշակույթի հանդեպ: «Մեր երկրները վաղուց մտերիմ հարաբերություններ ունեն միմյանց միջեւ: 10 տարի առաջ ստեղծված Ֆրանսիական համալսարանը հենց այդ համագործակցությունից է ստեղծվել»,- նշեց ռեկտորը: Նա նաեւ հայտնեց, որ Ֆրանսիական համալսարանում մարտի 25-ին կազմակերպվելու է ֆրանսիական գովազդին նվիրված միջոցառում՝ իրենց ուսանողների մասնակցությամբ, իսկ մարտի 26-ին Համազգային թատրոնի բեմում կլինի «Քամելիազարդ տիկինը» ներկայացումը՝ Ֆրանսիական համալսարանի ուսանողների բեմադրությամբ: Ռեկտորը հպարտությամբ նշեց, որ իրենց համալսարանի շուրջ 40 ուսանող ուսումնական պրակտիկա է անցնում Ֆրանսիայում ու Բելգիայում: Իսկ հայերի մեջ տիկին Մորզելեկին դուր է գալիս հատկապես այն, որ, Հայաստանում ընտանիքները պահպանում են ավանդույթներն ու ապրում միասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել