Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ

Մարտ 20,2010 00:00

Մեկ ամսից ավելի է՝ հայաստանյան դեղատներում բացակայում է նավոպրոկսին դեղամիջոցը: Ըստ դեղատների աշխատակիցների, այդ դեղն այլեւս չի ներկրվում մեր երկիր: Նավոպրոկսինը նախատեսված է սրտխառնոցի, գլխապտույտի եւ քնատության դեմ պայքարելու համար: Դա օգտագործում են հատկապես հղի կանայք: Այս դեղամիջոցը, ի տարբերություն մյուս նույնանման դեղերի, անվնաս է հատկապես հղի կանանց համար, ուստի դրա բացակայությունից ավելի շատ նեղսրտում են հենց նրանք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեղն ալեւս չի ներկրվում Հայաստան, առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինա Հարությունյանը պատասխանեց. «Ըստ ներկրողների, այդ դեղի ռեալիզացիան մեծ չէ, ուստի եւ նրանք որոշել են այլեւս չբերել: Սակայն խոստացել են ապրիլից վերսկսել ներկրումը»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե տվյալ ընկերությունները, որոնք ստանձնել են այդ դեղի ներկրումը, իրավունք ունե՞ն շուկայում դեֆիցիտ ստեղծել, անկախ նրանից, թե դեղը վատ է սպառվում, տիկին Հարությունյանը պատասխանեց. «Այդ դեղը ներառված չէ հիմնական դեղամիջոցների ցանկում, այդ իսկ պատճառով ներկրողը կարող է առաջնորդվել դեղի վաճառքի շահութաբերությունից»:
Երբ տասնյակ դեղատներում ներկայանալով որպես շարքային սպառող՝ հարցուփորձ էինք անում, թե ունե՞ն նավոպրոկսին, դեղատան աշխատակիցներն այսպես էին արձագանքում. «չէէէէէէէ՜, էնքան մարդ ա հարցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել