Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԴԵՂԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՆՈՐ

Մարտ 20,2010 00:00

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել եւ կասեցրել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաեւ դեղերի կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Ըստ ԱԱԾ-ի, Երեւանի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաեւ ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր եւ հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: Բացի այդ, նա էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ եւ այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել: Հետագայում նա իր հանցավոր գործունեության մեջ ներգրավել է Երեւանի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին եւ Մինաս Պետրոսյանին, որոնց աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր չափերի հասնող ժամկետանց եւ կեղծ դեղեր:
Դեղատներում առկա կեղծ եւ կեղծված պիտանելիության ժամկետներով դեղերն առգրավվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել