Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԸ ԷԼԻ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

Մարտ 20,2010 00:00

\"\"2000 թվականի համեմատությամբ, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով: 30-ամյա ծրագրով, որի նախաձեռնությունը սկսվել է 2000 թվականից, լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով՝ հասցնելով 1903.5 մ-ի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նրա խոսքերով՝ վերջին 8 տարվա ընթացքում 4 մլն խմ ջուր են տեղափոխել Սեւանա լիճ: Մասնագետի ներկայացմամբ՝ լճի բարձրացումը միջազգային կարեւորություն ունի, քանի որ այն քաղցրահամ ջրի լուրջ պաշարներ է պարունակում եւ եթե ընդհանուր առմամբ լիճը 6 մետրով բարձրացվի՝ լճում կապահովվի 8 մլն խմ քաղցրահամ ջուր: Ա. Զիրոյանի խոսքերով՝ սխալ է հույսը դնել բնության վրա. «Եթե Սեւանի զարգացման, պահպանման ու վերարտադրության խնդիրները չլուծենք, ապա մեծ սխալ կանենք, ոչ միայն մեզ, այլեւ սերունդների համար»:
Ըստ մասնագետի, ներկայումս աշխատում են ձկնային պաշարների համալրման, ջրի բարձրացման, ջրածածկ տարածքների մաքրման ուղղություններով: Ա. Զիրոյանի ներկայացմամբ՝ մինչեւ 2015 թ. ծրագրի միջոցառումներն իրականացնելու համար նախատեսված է 40 մլրդ դրամ ծախսել. «Եթե Սեւանը բարձրանա մինչեւ 1903.5 մ, ապա 5 հա տարածք մնում է ջրի տակ, որից 3 հեկտարը միայն անտառային տարածք է, այդ անտառային տարածքի համար մեզ անհրաժեշտ է 2 մլրդ դրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել