Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԸ ՔիՉ Է, ՁՈՒՆ՝ ՇԱՏ

Մարտ 20,2010 00:00

2009-ին հայ արտադրողներն ապահովել են թռչնամսի 38 հազար տոննա ներքին պահանջարկից 10 հազարը, երեկ տեղեկացրել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ Ս. Ստեփանյանի՝ ներմուծողներն ավելի շահեկան վիճակում են, քան տեղի արտադրողները. տեղական արտադրողների շահութաբերությունը կազմում է շուրջ 5-10%, իսկ ներմուծողներինը մի քանի անգամ ավելի է: Փոխարենը հավկիթի արտադրությունը գերազանցում է սպառումը, ինչը տեղի արտադրողներին արտահանման ուղիներ փնտրելու անհրաժեշտության առջեւ է կանգնեցնում: 2009-ին Հայաստանում արտադրվել է շուրջ 630 մլն հավկիթ: «Ներքին շուկան չի կարող սպառել արտադրված ողջ ծավալը, այդ պատճառով մենք քննարկում ենք արտերկիր արտահանման համար հավկիթի հեղուկ եւ չոր խտանյութերի արտադրության հոսքագծեր ձեռք բերելու հնարավորությունը»,- «Արմինֆոյի» փոխանցմամբ՝ ասել է Ս. Ստեփանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել