Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Մարտ 20,2010 00:00

«Էրդողանը հավանաբար պահի տակ դիմակը կորցրեց, եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»,- ԱԺ  ճեպազրույցների ժամանակ այսպես  մեկնաբանեց   Թուրքիայում գտնվող հայերի հանդեպ Թուրքիայի վարչապետի սպառնալիքը  ՀՅԴ  խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Պարոն Հովհաննիսյանը մտավախություն  ունի, որ Էրդողանի այս սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողությունների ազդանշան. «Գիտենալով, թե ինչ հասարակության մասին է խոսքը, ես մեր հայրենակիցներին զգուշավորության կոչ կանեի, եւ եթե ունեն հնարավորություն, արագորեն Թուրքիայից դուրս կամ դեպի Հայաստան արագորեն ճանապարհ բռնեն»: Պարոն Հովհաննիսյանը  կարծում  է, որ  Էրդողանի այս հայտարարությամբ բացվեց բոլոր նրանց աչքերը, ովքեր մինչ այժմ Թուրքիան ժողովրդավարական երկիր  էին համարում: Ընդհանրապես, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հայտարարությունից՝ հայերին Թուրքիայից արտաքսելու մասին,  դժգոհ են  գրեթե   բոլոր պատգամավորները: Ընդդիմադիր խմբակցությունները վստահ են, որ այս զարգացումները   վտանգել են հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը, իսկ կոալիցիայի  անդամ քաղաքական  ուժերի ներկայացուցիչները  հակառակ կարծիքի են:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահ է, որ Թուրքիայում իշխանությունները փոխվում են, բայց ձեռագիրը՝ ոչ: Էրդողանի հայտարարության առնչությամբ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմի անդամ Զարուհի Փոստանջյանը փաստաթուղթ է պատրաստում, որն ուղարկելու է ԵԽԽՎ բոլոր անդամներին եւ Եվրախորհրդի պաշտոնյաներին. «ԵԽ անդամ երկրի վարչապետը նման հայտարարություններով է հանդես գալիս, մինչդեռ ես կարող եմ նշել, որ Ստամբուլը՝ նախկինում Կոնստանդնուպոլիսը, ոչ միայն թուրքերի հայրենիք կարող է համարվել, այլեւ հույների, հայերի, ասորիների քաղաք, եւ նման արտահայտությունները, իհարկե, անընդունելի են եւ խախտում են ԵԽ կողմից ընդունված բազմաթիվ փաստաթղթեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել