Երեկ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը հրապարակեց ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի («իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») հատկանիշներով մեղադրվող ՀՀ մի քաղաքացու նկատմամբ կայացրած դատավճիռը, որով այդ քաղաքացին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: Բայց այլոց օրինախախտումը դատապարտած դատավոր Կոստանյանը այդ պահին ինքն էլ էր օրենք խախտում, որովհետեւ նա դատավճիռը հրապարակելիս կոստյումով էր՝ առանց դատավորի համազգեստի: Հիշեցնենք, որ ՀՀ դատական օրենսգրքում, մասնավորապես՝ հոդված 80-ում՝ «Դատավորի հանդերձանքը դատական նիստի ընթացքում», սահմանված է՝ «Դատական նիստին դատավորը մասնակցում է սահմանված ձեւի պատմուճանով, որը նրան տրամադրվում է անվճար»: