Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական «ոչ»

Մարտ 19,2010 00:00

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել՝ չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երեւանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային է:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Այն վարկանիշային է եւ մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել