Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲԱՑՎԻ «ԿԱՆԱՉ ԱԿՈՒՄԲ»

Մարտ 19,2010 00:00

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը նախաձեռնում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի պարբերական ցուցադրություններ՝ այսպիսով ստեղծելով կինոդիտումների ու քննարկումների «Կանաչ ակումբ»:

Այսուհետեւ ամեն շաբաթ օր՝ ժամը 16:30-ին, «Կանաչ ակումբում» (Թումանյան 40) «Արեւորդին» հնարավորություն կընձեռի դիտելու հայ եւ օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը:

Դիտումներին կհաջորդեն թեմատիկ քննարկումներ: Հայկական ֆիլմերի ցուցադրություններին ներկա կլինեն նաեւ հեղինակները, ովքեր անձամբ կներկայացնեն իրենց աշխատանքները: Նախագիծը ենթադրում է ցուցադրությունների ծրագրում ընդգրկել «Արեւորդի» էկո ակումբների սաների նկարահանած ֆիլմերը եւս, որոնք «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» ստեղծած բնապահպանական կրթության ցանցի արդյունքն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել