Լրահոս
Օրվա լրահոսը

Խազանովյան հումորը՝ մտահոգության «աստառով»

Մարտ 19,2010 00:00

Կամ «հատակից» մինչեւ հանրահայտություն

\"\"Մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ Մոսկվայի պետական էստրադային թատրոնի դերասան եւ գլխավոր ռեժիսոր, ՌԴ վաստակավոր արտիստ եւ պետական մրցանակի դափնեկիր Գենադի Խազանովի «Ես վերհիշում եմ» խորագրով երեկոն, որը հեղինակը բնորոշել է իբրեւ «ծպՍՏվՓպՐՑ c ՈվՑՐՈՍՑՏՎ»: Ի դեպ, հենց սկզբում նա նախազգուշացրեց, որ դահլիճում նստածները հավանաբար չեն պատկերացնում, թե ինչ թեթեւամիտ են անցկացնելու իրենց երեկոն: Այնուհետեւ դահլիճում անցուդարձ անողներին, լուսանկարողներին, բջջայինով խոսողներին դիտողություն անելուց հետո հարցրեց՝ «Դե ի՞նչ, ինչի վրա եք ուզում կառուցենք երեկոն»: Իմպրովիզացիաների՝ հնչեց դահլիճից: Խազանովը ժպտաց. «Առանց այն էլ ամբողջ Հայաստանում ամեն ինչ իմպրովիզացիայի վրա է…»: Ապա խնդրեց, որ նախօրոք իրեն նվիրեն ծաղիկները, որպեսզի հանգիստ խղճով ելույթ ունենա, թե չէ, ով գիտե, գուցե վերջում հանդիսատեսը դժգոհ մնա ու ծաղիկները ետ տանի:

Արվեստագետը ներկայացրեց, թե ինչ դժվարությամբ է հասել այն ամենին, ինչ հիմա ունի եւ ինչքան ջանք է թափել իր անհատականությունը հավաստելու համար:

«Ես վերհիշում եմ»-ը կառուցված է Խազանովի ստեղծագործական ուղու հիշողությունների վրա, որոնք նա «համեմել» էր բացառիկ վիդեոկադրերով, լուսանկարներով ու սեփական մեկնաբանություններով: Օրինակ, պատմում է, թե ինչպես է իններորդ դասարանից գնացել ռադիոգործարանում աշխատելու եւ ուսումը շարունակել երեկոյան դպրոցում: Հենց գործարանից էլ սկսվել է ամեն ինչ. նա այնտեղ շփվել է հարբեցողների ու դատապարտյալների հետ, ու նրանց «ջրերը չընկնելուց» փրկվել վարպետներից մեկի շնորհիվ, որը բանվորներին թույլ չի տվել պատանուն նույնպես խմեցնել, ասելով. «հՏրցվՍց վպ վՈսՌՉՈՑՖ»: Այնուհետեւ նույն գործարանում աշխատող ակորդեոնահարի նվագակցությամբ խայտառակ բառապաշարով երգ է երգել՝ ծեր շեֆի ու երիտասարդ քարտուղարուհու «սիրավեպի» մասին՝ «ձՊՈՐվՌՍ» կինոթատրոնում՝ կինոսեանսից առաջ: Ի դեպ, իրեն նվագակցողն էլ ժամանակին 15 տարի դատապարտված է եղել մարդասպանության համար: Խազանովը հիշում է հանդիսատեսի զարմանքը ելույթ ունեցող երեխայի հանդեպ: Մարդիկ իրար հացնում էին. «նՑՏ ՎՈսՖփՌՍ ՌսՌ ՍՈՐսՌՍ?»:

Երեւանյան երեկոյի ընթացքում արվեստագետը անդրադարձավ բոլոր այն մարդկանց, որոնք դեր են խաղացել իր՝ արտիստի ձեւավորվելու ու կայանալու գործում, հիշեց ընկերներին, կոլեգաներին, քաղաքական գործիչներին՝ այդ թվում՝ ՌԴ նախագահին, դրամատուրգ, գրող-երգիծաբան Գրիգորի Գորինին, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային, լեգենդար դերասան Արկադի Ռայկինին, իր սիրելի մայրիկին, որը սկզբում չէր համաձայնում, որ որդին մեքենա գնի, հետո դեմ չէր միայն մի պայմանով, եթե այն հարսը վարի: Բացի մենախոսություններից, ռետրո-կադրերը մեկնաբանելուց, Գ. Խազանովը անեկդոտներ ու զվարճալի պատմություններ էր պատմում Մերիլին Մոնրոյի ու նրա ամուսին Արթուր Միլլերի, անվճար օդի պատճառով երկար քիթ ունեցող գծուծ հրեաների, հանդիսատեսին «չլկստվացնելու» մասին խրատներ տված ուսուցիչների, Ալլա Պուգաչովայի ու մյուսների մասին: Օրինակ, ինչպես է իրենց պատվին ժամանակին մի անգամ ճոխ ընդունելություն կազմակերպել Հայաստանի կոշկեղենի «արքաներից» մեկը, որը տեսնելով ծխող ու արտահայտիչ հագնված Ալլա Պուգաչովային՝ շոկի մեջ է ընկել, իսկ երգչուհին լրիվ այլ հետեւություն է արել. «Ամեն դեպքում Հայաստանը լավ երկիր է, այստեղ ինձ սրբի նման են նայում»: Երեկոյի վերջում էլ դերասանը առակներ կարդաց ՌԴ Քրօրի որոշ հոդվածների, այդ թվում՝ բռնաբարության թեմայով:

Գենադի Խազանովը հրաշալի աուրա ունի, անչափ տաղանդավոր է, բայց, միեւնույն ժամանակ, պիտի փաստենք, որ նրա երեկոն ձգձգված էր, ու երբեմն արտիստը կրկնվում էր: Հավանաբար պատճառն այն էր, որ նա անընդհատ ուզում էր ակնարկել, թե ով է եղել ինքը եւ հիմա ինչ դրամա է ապրում՝ արժեհամակարգի փոփոխության եւ, իր խոսքով՝ «գոտկատեղից ներքեւ իջած» հումորի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել