Կորեայի ԺԴՀ-ում մահապատժի է ենթարկվել իշխանական «Աշխատավորական կուսակցության» ֆինանսական գերատեսչության եւ այդ երկրի Պետպլանի նախկին ղեկավար՝ 77-ամյա Պակ Նամ Գին, որը մեղավոր է ճանաչվել երկրում տնտեսական բարեփոխումների տապալման համար: Պետպլանի նախկին ղեկավարը մեղադրվում էր «ազգային տնտեսության միտումնավոր փլուզման», դրամական բարեփոխման տապալման մեջ, ինչը երկրում հանգեցրել էր արժեզրկման եւ սննդամթերքի անբավարարության:
Պակ Նամ Գին իր զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր այս տարվա հունվարին: Նրա մահապատիժն իրականացվել է Փխենյանում: